Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները հրավիրվել են Վրաստան

Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին Վրաստան է հրավիրել Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Հոկտեմբերի 12-ին երեք երկրների նախագահները կմասնակցեն հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպվելու է կասպյան նավթը վրաց-թուրքական սահման հասնելու կապակցությամբ:

Բաքու - Թբիլիսի - Ջեյհան խողովակաշարը, որի շինարարությունը տեւել է մի քանի տարի, գործարկվել է մի քանի ամիս առաջ: Նավթամուղը թույլ կտա ադրբեջանական նավթը Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով հասցնել Միջերկրական ծով:


Արմեն Դուլյան, Պրահա