Կարսում կանցկացվի «Կովկասյան մշակույթները» երկրորդ փառատոնը

Սեպտեմբերի 30-ին Կարսում կմեկնարկի «Կովկասյան մշակույթները» երկրորդ փառատոնը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Ինչպես հաղորդում է Turkish Daily News թերթը, Կարսի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող այս փառատոնին, որը կավարտվի հոկտեմբերի 2-ին, մասնակցելու են պարային համույթներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից, Սիրիայից, Սլովենիայից, Իսրայելից, Նորվեգիային եւ Մեծ Բրիտանիայից:

Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն ցուցահանդեսներ ու կինոցուցադրումներ: Ցուցադրվելիք կինոնկարների թվում է նաեւ Սերգեյ Փարաջանովի «Աշիղ Քերիբ»-ը, որը 1989 թվականին Ստամբուլի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին: