Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները արտակարգ հանդիպում կանցկացնեն Թուրքիայի հարցով

Եվրամիության անդամ 25 պետությունների դեսպաններին հինգշաբթի օրը չի հաջողվել համաձայնեցնել հաջորդ շաբաթ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ մեկնարկող բանակցությունների «ճանապարհային քարտեզը»:

«Ցավոք, դեսպանների մակարդակով համաձայնեցնել բանակցությունների շրջանակը չհաջողվեց: Ես կարող եմ հաստատել, որ ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով կիրակի օրը տեղի կունենա Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների արտակարգ հանդիպում», - ըստ «Ֆրանսպրես» գործակալության, ասել է Եվրամիությունում նախագահող Մեծ Բրիտանիայի պատվիրակության մամլո խոսնակը:

Ճգնաժամի պատճառը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում Ավստրիայի դիրքորոշումն է, որն առաջարկում է լիիրավ անդամակցության փոխարեն Թուրքիային առաջարկում է դառնալ «Եվրամիության արտոնյալ գործընկեր»: