Հայաստան կժամանի ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն

Երեքշաբթի օրը եռօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության մեջ նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում են ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի հանդիպումները Հայաստանի նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի հետ:

Սեպտեմբերի 29-ին Վլադիմիր Ռուշայլոն կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստի բացման արարողությունը: