«Վլադիմիր Հարությունյանը, որը մեղադրվում է Թբիլիսիում Ջորջ Բուշի դեմ մահափորձի մեջ, Վրաստանի իշխանությունների կողմից չի հանձնվելու ամերիկացի իրավապահներին», - հայտնել է նրա պաշտպան Գուլիկո Ջիմշելաձեն՝ ավելացնելով, որ, Վրաստանի օրենսդրության համաձայն, այդ երկրի տարածքում հանցագործություն կատարած անձանց դատում են Վրաստանում:
«Բացի այդ, Վրաստանը իր քաղաքացիներին այլ պետությունների չի հանձնում, իսկ ազգությամբ հայ Հարությունյանը Վրաստանի քաղաքացի է», - փաստել է Ջիմշելաձեն:
Նախօրեին լրատվություն էր տարածվել, որ Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել 27-ամյա Հարությունյանին: Ամերիկայի իրավապահները մեղադրում են նրան Ջորջ Բուշի դեմ մահափորձ իրականացնելու մեջ:
Մայիսի 10-ին Հարությունյանը նռնակ էր նետել Թբիլիսիի Ազատության հրապարակում, որտեղ գնտվում էին նախագահներ Ջորջ Բուշը եւ Միխեիլ Սահակաշվիլին:
Արմեն Դուլյան, Պրահա