Մինսկում սկսվել է ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների կոմիտեի նիստը

Չորեքշաբթի օրը Բելառուսի մայրաքաղաքում գտնվող ԱՊՀ գործադիր կոմիտեում սկսվել է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների կոմիտեի երկօրյա նիստը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի արտգործնախարարությունից, նիստին մասնակցում է ԱԳՆ իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Լիանա Ավետիսյանը:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հաղորդմամբ, նիստի մասնակիցները քննարկելու են ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի Կանոնադրության նախագիծը: Նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշումների իրավական կարգավիճակի հարցը:


Կարինե Քալանթարյան