Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչը առաջադրվելու է Վրաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածու

Վրաստանի խորհրդարանի երկու թափուր մեծամասնական տեղերի համար հոկտեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ ընտրություններին մասնակցելու է նաեւ Թբիլիսիի հայ համայնքի Էլիայի մասնաճյուղի ղեկավար Ռոբերտ Հարությունյանը:

«Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, Ռոբերտ Հարությունյանի թեկնածությունը առաջադրվել է Թբիլիսիի Իսանիի շրջանի ընտրատարածքում: Հարությունյանը 1992 -97 թվականներին եղել է
Հայաստանի առեւտրատնտեսական ներկայացուցիչը Վրաստանում:

Իսանիի շրջանում գրանցված է 65 հազար ընտրող, որոնցից 25 հազարը հայեր են: Այս շրջանում է գտնվում Հավլաբար հայկական թաղամասը: