Իրանը 500 հազար դոլար կհատկացնի Հայաստանին եւ Վրաստանին

Իրանի կառավարությունը հաստատել է 7 երկրների՝ այդ թվում Հայաստանին, Վրաստանին եւ Տաջիկստանին, 10 միլիոն դոլար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին որոշումը::

ԻՐՆԱ գործակալության փոխանցմամբ, Իրանի արտգորնախարարության նախաձեռնությամբ մշակված որոշումը ենթադրում է 500 հազարական դոլարի հատկացում Հայաստանին եւ Վրաստանին: Տաջիկստանին կհատկացվի 2,5 միլիոն դոլար, իսկ Իրաքին՝ 2 միլիոն:

Ֆինանսական աջակցությունը ուղղվելու է այդ երկրներում զարգացման ծրագրերի իրականացմանը: