«Աբխազիան պատրաստ է վերականգնել երկաթուղին սեփական ուժերով՝ առանց Վրաստանի օգնության»

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագափշը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ աբխազական երկաթուղու վիճակը ուսումնասիրող հանձնաժողովի Ռուսաստանցի եւ Աբխազ մասնագետները կշարունակեն աշխատանքները՝ անկախ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությունից:

«Անկախ աբխազական տարանցիկ երկաթուղու վերականգնման նախագծին Վրաստանի մասնակցությունից, մենք մտադիր ենք շարունակել մինչեւ Ինգուրի գետը երկաթուղու վերականգնման աշխատանքերը: Երկաթուղին մեզ անհրաժեշտ է Աբխազիայի տնտեսական զարգացման տեսանկյունից», - «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Մոսկվայում կայացած ասուլիսում հայտարարել է Սերգեյ Բագափշը:

Նրա խոսքերով, վերականգնման աշխատանքների նախնական արժեքը 130-150 միլիոն դոլար է, իսկ ավելի ստույգ այն պարզ կդառնա փորձագետների ուսումնասիրություններից հետո: Բագափշը նաեւ նշել է, որ եթե այնուամնեյանիվ վրացական կողմը որոշի մասնակցել փորձագետների աշխատանքներին, ապա կստեղծվեն դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Հիշեցնենք, որ Աբխազիայի, Վրաստանի եւ Ռուսաստանի փորձագետների՝ օգոստոսի 9-ին կայանալիք հանդիպումը չէր կայացել այն պատճառով, որ աբխազական կողմը հրաժարվել իր ընդունել Աբխազիայում ծնված երկու վրաստանցի փորձագետների: