Ջրհեղեղի հետեւանքով փակվել է Ռազմավիրական ճանապարհը

Վրաստանում շարունակվող հորդ անձրեւների հետեւանքով ափերից դուրս է եկել Արագվի գետը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, վարարումների հետեւանքով էվակուցվել են Դուշեթի շրջանի Կվաշեթի եւ Քվեմո Մլեթա գյուղի բնակիչները:

Իսկ «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդում է, որ ուժեղ անձրեւների հետեւանքով շարքից դուրս է եկել Ռազմավիրական ճանապարհի մի հատվածը՝ Հյուսիսային Օսիային սահմանային Վերին Լարս անցակետի մոտակայքում: Ըստ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության, ներկայումս Ռազմավիրական ճանապարհը փակ է երթեւեկության համար: