Ղազախստանը Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղին կմիանա հոկտեմբերին

Ղազախստանի էներգետիկայի եւ վառելիքի նախարար Վլադիմիր Շկոլնիկը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղին Ղազախստանի միանալու մասին միջկառավարական համաձայնագիրը կստորագրվի այս տարվա հոկտեմբերին:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, նախարարը նշել է, որ Ակտաու-Բաքու հատվածը կգործի որպես նավթամուղի անկախ մաս, ինչի համար կպահանջվի Կուրիկում (նավահանգիստ Կասպից ծովում՝ Ակտաուից 76 կիլոմետր հեռու) կառուցել նոր տերմինալ եւ նավամատույցներ: