Հրադադարի խախտում չի արձանագրվել

Այսօր ԵԱՀԿ առաքելությունը հերթական մոտիթորինգն է անցկացրել հայ-ադրբեջանական շփման գծում՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում: Ինչպես հաղորդել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամլո ծառայությունը, մոնիթորինգի ընթացքում հրադադարի խախտում չի արձանագրվել:

ԵԱՀԿ առաքելության անդամներին ուղեկցում էին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:


Արմեն Դուլյան, Պրահա