Ամերիկյան «Նեշվիլ» հետախուզական նավը ժամանել է Փոթի

Երկուշաբթի օրը Վրաստանի Փոթի նավահանգիստ է ժամանել է ամերիկյան ռազմածովային ուժերի «Նեշվիլ» հետախուզական-դեսանտային նավը:

«Կավկազպրես» գործակալությանը Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ երկու պետությունների ուժային գերատեսչությունների միջեւ համագործակցության շրջանակներում իրականացվող եռօրյա այցի ընթացքում կկազմակերպվեն դասընթացներ Վրաստանի «Իվերիա» ռազմանավի անձնակազմի համար: