Վախճանվել է Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Առաքելյանը

Ուրբաթ օրը վախճանվել է Ազգային ժողովի պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Արտակ Առաքելյանը:

Առաքելյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել 2003 թվականի մայիսի 25-ին «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակով: Նա խորհրդարանի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր, Ազգային ժողովի նախագահին կից հաշմանդամների խորհրդի քարտուղարը: