Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Համաշխարհաային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը կստորագրեն վարկային երկու համաձայնագիր:
Հայաստան է վերադառնում վեց ամիս Իրաքի կոալիցիոն ուժերի կազմում ծառայած հայ խաղաղապահների զորախումբը, որոնց հանդիսավոր արարողությամբ կդիմավորեն Երեւանում:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում կհյուրընկալվի Համահայկական երիտասարդական միջազգային հիմնադրամի տնօրեն Արմեն Սինանյանը: Հանդիպման առիթը Ծաղկաձորում հուլիսի 21-֊28֊-ին անցկացվելիք երիտասարդական համահայկական երրորդ համաժողովն է: