Կանադայի հեռուստատեսությամբ Ղարաբաղի մասին հաղորդում է հեռարձակվելու

Առաջիկա օրերին Կանադայի «Նյուսուորլդ» հեռուստատեսային ծրագրով կհեռարձակվի հաղորդում, որը նկարահանվել է Լեռնային Ղարաբաղում: Կինոնկարը ցուցադրվելու է չճանաչված պետությունների մասին պատմող հաղորդաշարի շրջանակներում, որի հեղինակը կանադացի հայտնի հեռուստալրագրող Սայմոն Ռիվն է:

«Գլոբ էնդ մեյլ» կանադական թերթի փոխանցմամբ, հաղորդաշարի հեղինակը պատմելու է նաեւ Մերձդնեստրի, Հարավային 0սիայի, Թայվանի եւ այլ չճանաչված պետությունների մասին:


Արմեն Դուլյան, Պրահա