Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ֆրանսիացիներին Ազգային տոնի առթիվ

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ տիկին Բելա Քոչարյանը հինգշաբթի օրը այցելել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը, նախագահ Քոչարյանը շնորհավորել է դեսպանության աշխատակազմին եւ վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ ձեւավորված ամուր բարեկամական հարաբերություններն այսուհետ եւս հաջողությամբ կզարգանան: