Վրաստանում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, ով փորձում էր կեղծ անձնագրով մեկնել Թուրքիա

Վրաստանի սահմանապահ ծառայության աշխատակիցները չորեքշաբթի օրը վրաց-թուրքական սահմանի «Սարպի» անցակետում կալանավորել են Հայաստանի քաղաքացու, ով փորձել է կեղծ անձնագրով մուտք գործել Թուրքիա:

«Կավկազպրես» գործակալությանը Պետական սահմանի դեպարտամենտի մամլո ծառայությունից հայտնել են, որ անօրինական ճանապարհով սահմանը անցնելու փորձ կատարած Հայաստանի քաղաքացու նկատմամբ կատարվում է քննություն: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: