Պետդուման առաջարկել է բարձրացնել Բալթյան երկրներին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային մատակարարվող գազի գինը

Ռուսաստանի Պետդուման այսօր առաջարկել է կառավարությանը բարձրացնել՝ հասցնելով եվրոպական մակարդակի, Մերձբալթյան երկրներին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային մատակարարվող գազի գները:

Վարչապետին ուղղված դիմումում ասված է նաեւ, որ Ռուսաստանի կառավարությունը պետք է Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից գանձի առաքած գազի դիմաց կուտակված պարտքը:

Պատգամավորները փաստել են, որ այդ երկրներին մատակարարվող ռուսաստանյան գազն արժե 50-80 դոլար հազար խորհանարդ մետրի համար, այնինչ Արեւմտյան Եվրոպայի երկրներին Ռուսաստանը գազը վաճառվում 160 դոլարով, ինչի արդյունքում «ամեն տարի դաշնային բյուջեն զրկվում է մի քանի միլիարդ դոլարից»:


Արմեն Դուլյան, Պրահա