Ջավախքում լայնամասշտաբ տանկային զորավարժություններ են անցկացվում

150 տանկ է մասնակցում Ջավախքում անցկացվող զորավարժություններին: 0րֆոլոյի զորավարժարանում անցկացվող աննախադեպ զինավարժություններին ներկա են պաշտպանության նախարար Իրաքլի 0քրուաշվիլին եւ գլխավոր շտաբի պետ Լեւան Նիկոլեիշվիլին:

Նրանք նստել են տանկերի մեջ եւ վարել դրանք:

Զորավարժությունները կշարունակվեն մինչեւ հուլիսի կեսերը, երբ դրանց ավարտը դիտելու համար Ջավախք է ժամանելու նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:


Արմեն Դուլյան, Պրահա