Մախաչկալայում պայթյունից զոհվել է 10 զինծառայող

Այսօր Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհվել է 10 զինվորական, եւս 16 զինվոր վիրավորվել է եւ հասցվել հիվանդանոց:

Պայթուցիկը տեղադրված է եղել այն ճանապարհին, որով զինվորականները սովորաբար ավտոմեքենայով ուղեւորվում են բաղնիք: Ավտոմեքենայում գտնվում էին Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հատուկջոկատայինները:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:


Արմեն Դուլյան, Պրահա