«ՆԱՏՕ-ն անհանգստացած է Վրաստանից դուրս բերվող ռուսական զորքերի Հայաստանում վերատեղակայմամբ»

«ՆԱՏՕ-ն անհանգստացած է Վրաստանի տարածքից ռուսական զորքերի մի մասի Հայաստանում վերատեղակայմամբ: Առաջիկայում մենք այդ հարցը կդնենք Ռուսաստանի ղեկավարության առջեւ», - շաբաթ օրը Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջոն Քոլսթոնը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Քոլսթոնը ողջունել է Վրաստանի տարածքից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման մասին Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ ձեռք բերված համաձայնությունը՝ նշելով, թե դրանով Ռուսաստանը կատարել է ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովի ընթացքում ստանձնած պարտավորությունների մի մասը:

«Մենք ողջունում ենք զորքերի դուրսբերումը, սակայն այդ քայլը չպետք է դիպչի Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությանը», - նշել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ ավելացնելով, թե «ողջ անձնակազմը եւ զենքերը Վրաստանից պետք է դուրս բերվեն միայն Ռուսաստանի տարածք»: