Կվերանորոգվի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին

Հինգշաբթի օրը Թուրքիո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանդիպել է Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնմամբ զբաղվող թուրքական ընկերության ներկայացուցիչների հետ:

«Անատոլու» գործակալության փոխանցմամբ, քննարկվել է վերականգման աշխատանքների նախագիծը եւ աշխատանքներին հայ ճարտարապետների մասնակցության հարցը:

«Սուրբ Խաչ եկեղեցին կարեւոր է ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի համար», - ասել է թուրքական ընկերության ղեկավար Զեյդանլին՝ փոխանցելով նաեւ, որ Մեսրոպ պատրիարքը խորհուրդ է տվել դիմել հայազգի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուին: