Ղարաբաղյան ընտրությունների նախօրեին Ադրբեջանի խորհրդարանը դիմել է Եվրախորհրդին

Լեռնային Ղարաբաղում այս կիրակի կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Ադրբեջանի խորհրդարանն այսօր դիմում է հղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին:

«Ընտրությունների անցկացումը տարածքների օկուպացիայի պայմաններում հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին», նշված է դիմումում:

Ադրբեջանցի պատգամավորները իրենց մտահոգությունն են արտահայտում այն տեղեկատվության առնչությամբ, ըստ որի Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրների պատգամավորներ ներկա են լինելու ղարաբաղյան ընտրություններին որպես դիտորդ: Ադրբեջանի խորհրդարանը հորդորել է եվրոպական երկրների խորհրդարաններին թույլ չտալ իրենց ներկայացուցիչներին մասնակցել «անջատողական ռեժիմի կողմից անցկացվելիք ընտրություններին»:


Արմեն Դուլյան, Պրահա