Ստրասբուրգում սկսվեց Հայաստանի սահմանադրական փոփոխությունների քննարկումը

Այսօր Ստրասբուրգում սկսվել է, այսպես կոչված, Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանը, որտեղ քննարկվելու են Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագիծը եւ հանրահավաքների եւ ցույցերի մասին օրենքի փոփոխությունները:

Կքննարկվեն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրական օրենսգրքերի փոփոխությունները:

Երկօրյա քննարկումներին կմասնակցի Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը:

Վերջերս Հայաստան այցելած Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները փաստել էին, որ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծում հաշվի չեն առնված դրա վերաբերյալ հանձնաժողովի մի շարք առաջարկները:


Արմեն Դուլյան, Պրահա