Իլհամ Ալիեւը մեծ տպավորություն է թողել Իլիա Երկրորդի վրա

Երեկ Բաքվում Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ գաջի Ալլահշուքյուր Փաշազադեն իր նստավայրում ընդունել է Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդին:

«Ադրբեջանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդները հանդիպել են կրոնական երկու համայնքների, երկու ժողովուրդների եւ պետությունների բարեկամական հարաբերություններն ամրապնդելու, Կովկասում խաղաղությանը նպաստելու համար, մենք միակարծիք ենք մեր երկու երկրների տարածքային ամբողջականության հարցում», - նշել է Փաշազադեն:

«Սա իմ երկրորդ այցն է Ադրբեջան, մեր ջահել նախագահները՝ Իլհամ Ալիեւն ու Միխեիլ Սաակաշվիլին շարունակում են ճանապարհը, որը Վրաստանն ու Ադրբեջանն ընտրել են Հեյդար Ալիեւի օրոք: Նախագահ Իլհամ Ալիեւն ինձ վրա մեծ տպավորություն է թողել: Նա՝ իր ազգին նվիրված, իր խոսքին հավատարիմ, հեռատես մարդ է», - ասել է Իլիա Երկրորդը:

«Ռեգնում» գործակալութան փոխանցմամբ, երկու հոգեւոր առաջնորդների հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում բնակվող վրացիներին եւ Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին հուզող հարցեր: Ալլահշուքյուր Փաշազադեն եւ Իլիա Երկրորդը որոշել են հետայսու ամենամյա դարձնել երկու երկրների հոգեւոր առաջնորդների հանդիպումները:

Երկուշաբթի օրը Իլհամ Ալիեւն իր նստավայրում Իլիա Երկրորդին շնորհել էր «Փառքի» շքանշան:


Արմեն Քոլոյան, Պրահա