Երեքշաբթի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով Թուրքիա է մեկնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Նախատեսված են նրա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ախմեթ Նեջեթ Սեզերի եւ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, բանակցությունների ընթացքում շեշտը դրվելու է երկու պետությունների քաղաքական եւ տնտեսական կապերի, ինչպես նաեւ Սեւ ծովում ձկնորսության իրավունքի հետ կապված հարցերը: Նախկինում ուկրաինական սահմանապահները մի քանի անգամ կալանել են Սեւ ծովի Ուկրաինային պատկանող ջրերում ձկնորսությամբ զբաղվող թուրքական նավերի անձնակազմերը:
Բացի այդ, կողները մտադիր են ստորագրել տարբեր ոլորտներում,երկկողմ համագործակցության մասին համաձայնագրեր:
Որպես Ուկրաինայի նախագահ սա Վիկտոր Յուշչենկոյի առաջին այցն է Թուրքիա: Թուրքիան Ուկրաինայի հինգերորդ խոշորագույն գործընկերն է. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է շուրջ 2 միլիարդ դոլար: