Վաղվա իրադարձությունները

Ազգային ժողովում կշարունակվի գարնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստը:

«Համագործակցություն հանուն բաց հասարակության» ֆորումը հանդես կգա հայտարարությամբ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ:

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում տեղի կունենա Բոլոնիայի գործընթացին նվիրված ճեպազրույց:

Երեւանում կսկսվի «Հանուն հանդուրժողականության, ընդդեմ խտրականության ու քսենոֆոբիայի` միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում» թեմայով երկօրյա միջազգային կոնֆերանսը: