ԱՄՆ Պետքարտուղարությունը նախազգուշացնում է, թե Կենտրոնական Ասիայի երկրներում հնարավոր են ահաբեկչական գործողություններ

ԱՄՆ Պետքարտուղարությունը կիրակի օրը տարածած հայտարարությամբ նախազգուշացրել է, թե Կենտրոնական Ասիայի երկրներում հնարավոր են ահաբեկչական գործողություններ եւ կոչ է արել տարածաշրջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին «ցուցաբերել զգուշավորություն եւ ապահովել սեփական անվտանգությունը»:

«ԱՄՆ կառավարությունը շարունակում է տեղեկություններ ստանալ Կենտրոնական Ասիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների կողմից ԱՄՆ քաղաքացիների կամ շահերի, հնարավոր է նույնիսկ ԱՄՆ օբյեկտների դեմ ահաբեկչական գործողությունների իրականացման մասին», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասված է Պետքարտուղարության հայտարարության մեջ:

Պետքարտուղարությունը հիշեցնում է, որ տարածաշրջանում գործում են այնպիսի ահաբեկչական խմբավորումներ, ինչպիսիք են «Ալ-Ղաիդան», «Իսլամական ջիհադը», «Ուզբեկստանի իսլամական շարժումը»: