Ընդդիմության առաջնորդը համոզված է, որ Ադրբեջանում հեղափոխության «կարիք չի լինի»

«Մենք կլուծենք Լեռնային Ղարաբազի հարցը, որովհետեւ առանց խնդրի լուծումը գտնելու Հարավային Կովկասը չի կարող զարգանալ», - «Ազատություն» ռադիոկայանին Ստրասբուրգում ասել է Ադրբեջանի ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին:

Պատասխանելով նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանում հեղափոխության հնարավորության մասին հարցին, Քերիմլին նշել է, թե ադրբեջանական միավորված ընդդիմությունը կարողանում է «համաձայնության գալ եւ միացյալ թեկնածուներ առաջադրել ընտրատարածքներում»:

«Համոզված եմ, որ այս անգամ մենք կհաղթենք՝ հասնելով ազնիվ, ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, եւ հեղափոխության կարիք չի լինի», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ադրբեջանի միավորված ընդդիմության առաջնորդը:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ