Կանզաս նահանգում ապրիլի 24-ը այսուհետ կնշվի որպես «Հայերի հիշատակի օր»

ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Քեթլին Սիբելիուսը ստորագրել է հռչակագիր, որով ապրիլի 24-ը այդ նահանգում հայտարարվում է «Հայերի հիշատակի օր»:

Ինչպես հինգշաբթի օրը տեղեկացրել է Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը, հռչակագրում մասնավորապես նշվում են Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թվականների ընթացքում հայերի ցեղասպանության եւ զանգվածային տեղահանումների փաստը եւ հայ ժողովրդի կրած տառապանքները: