Օրվա իրադարձությունները

Ազգային Ժողովում տեղի կունենան խումբ-խմբակցությունների ավանդական ճեպազրույցները:

Մայրաքաղաքային գնդում տեղի կունենա Կոսովո մեկնող հայ խաղաղապահների ճանապարհման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Լոնդոնում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Տեղի կունենա Հայաստանի Տնտեսական դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի ասուլիսը:

Լրագրողների հետ կհանդիպի Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը:

Կկայանա Հայաստանի գիտության եւ կրթության նախարար Սերգո Երիցյանի ասուլիսը:

ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում տեղի կունենա Վիճակագրության ծառայության պետ Ստեփան Մնացականյանի ասուլիսը:

Կկայանա փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանի ասուլիսը:

Տեղի կունենա «Հանրապետություն» կուսակցության համագումարը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը կստորագրեն Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրվող Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի՝ 20 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը:

Տեղի կունենա ԱՄՆ Զարգացման ծրագրի կազմակերպած հակամենաշնորհային օրենսդրական փաթեթի շնորհանդեսը:

Հասարակական կազմակերպությունները «Կոնգրես» հյուրանոցում կքննարկեն «Ժողովներ, հանրահավաքներ եւ երթեր կազմակերպելու մասին» Հայաստանի օրենքը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդում Ուղղափառների մասնակցության կոմիտեի գործադիր մարմնի անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու եւ աղոթք բարձրացնելու նահատակների համար:

Կինոյի տանը լրագրողների հետ կհանդիպեն «Մեկ ազգ» կուսակցության ներկայացուցիչները:

Ժուռնալիստի տանը տեղի կունենա Լորիս Ճգնավորյանի ասուլիսը: