Ապրիլի 15-ին Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ - ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը Կրասնոդարում համապատասխան գերատեսչությունների եւ փորձագետների հետ քննարկելու է Կովկաս նավահանգիստ - Փոթի երկաթուղային լաստանավային ուղով հետագա փոխադրումների եւ Աբխազիայի երկաթուղու վերագործարկման խնդիրները:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ Լեւիտինը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին կապող աբխազական երկաթուղու վերաբացման խնդրի իրավական կողմը ապահովված է, մնում է «կարգավորել տեխնիկական մանրուքները»:
Վրաստանը պնդում է, թե ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է կայացնել քաղաքական որոշում: Վրաստանում աբխազական եկաթուղու Օչամչիրա - Գալի - Զուգդիդի հատվածի վերագործարկումը կապում են Գալի վրացի փախստականների վերադարձի հետ:
«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, այս ուղղությամբ Ռուսաստանի ջանքերի ակտիվացումից հետո Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղափշը օրերս հայտարարել էր, թե պատրաստ է Գալիի շրջան փախստականների վերադարձին: