Ամերիկացի դիվանագետները մեկնել են Սուխումի

Երկուշաբթի օրը Սուխումի են մեկնել մի խումբ ամերիկացի դիվանագետներ: «Կավկազպրես» գործակալության տեղեկացմամբ, պատվիրակության կազմում են Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի հատուկ բանագնաց, ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը եւ Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մայլզը:

Ամերիկացի դիվանագետները հանդիպելու են Աբխազիայի չճանաչված հանրապետության նախագահ Սերգեյ Բագապշին եւ տեղական խորհրդարանի պատգամավորներին:


Արմեն Քոլոյան, Պրահա