Ռուսաստանը ավելացնում է գազի մատակարարումը Հայաստանին

«Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը այս տարի զգալիորեն ավելացնելու է գազի մատակարարումը Հայաստանին», - գրում է այսօր Մոսկվայում լույս տեսնող «Կոմերսանտ» թերթը՝ փոխանցելով, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի եւ «Հայռուսգազարդ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանի միջեւ:

Թերթի վկայությամբ, այս տարի «Գազպրոմ»-ը Հայաստան կառաքի 1,7 միլիարդ քառակուսի մետր գազ, ինչը պայմանավորված է Հայաստանում գազի սպառման աճով:

Միլլերը եւ Կարապետյանը քննարկել են նաեւ էներգետիկ բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր՝ նկատի առնելով Հայաստանի տնտեսական աճը: «Առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանի գազիֆիկացման ծրագրին», - գրում է «Կոմերսանտ»-ը:


Արմեն Դուլյան, Պրահա