Վրաստանը թույլ չի տվել ռուսաստանյան ինքնաթիռի մուտքը երկրի օդային տարածք

Այսօր Վրաստանի իշխանությունները թույլ չեն տվել ռուսաստանյան ռազմական ինքնաթիռին հատել Վրաստանի օդային սահմանը եւ հասնել Հայաստան, որտեղ այն պետք է մասնակցեր ԱՊՀ հակաօդային միասնական համակարգի համատեղ զորավարժություններին:

«Ա-50 հետախուզական ինթնաթիռը, որը պետք է Հայաստանի օդում կատարեր իր առջեւ դրված խնդիրները, այժմ դրանք կատարում է Հյուսիսային Կովկասում», - հայտնել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի պետ Բորիս Չելցովը:

Զորավարժությունների ընթացքում օգտագործվում է 56 ինքնաթիռ: Դրանց մասնակցում են նաեւ Ռուսաստանի ռազմակայանները Հայաստանում, Ղրղըզստանում եւ Տաջիկստանում:


Արմեն Դուլյան, Պրահա