Բաքվում կանցկացվեն ԱՊՀ երկրների սպորտային խաղեր

Երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել սեպտեմբերի 23-27-ը Բաքվում ԱՊՀ անդամ երկրների 5-րդ սպորտային խաղերի անցկացման մասին:

Ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ, նման խաղեր Ադրբեջանում կանցկացվեն առաջին անգամ: Նախորդ բոլոր խաղերը անցկացվել են Մոսկվայում:

Հայաստանի Օլիմպիական կոմիտեից, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, թե նման խաղերի մասին տեղեկություններ չունեն:

«Հայաստանը մասնակցում է առանձին մարզաձեւերում անցկացվող միջազգային մրցումների», - ասաց Օլիմպիական կոմիտեի մամլո քարտուղար Յուրա Ալեքսանյանը: - «Սակայն ԱՊՀ անդամ երկրների 5-րդ սպորտային խաղերի մասին Հայաստանի օլիմպիական կոմիտեում լսում ենք առաջին անգամ»:


Կարինե Քալանթարյան