Բելառուսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը կայցելի Հայաստան

Մարտի 16-19-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի Բելառուսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի, Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների հետ հանդիպումներից զատ, Բելառուսի խորհրդարանականները կհանդիպեն նաեւ հայ գործարարների հետ:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: