ՆԱՏՕ-ի Rose Road հերթական սեմինարը կկայանա Խորվաթիայում

Ադրբեջանական «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, մարտի 12-14 Խորվաթիայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Road («Վարդերի ճանապարհ») ծրագրի շրջանակներում հերթական՝ թվով 59-րդ սեմինարը, որին կմասնակցեն նաեւ Հարավային Կովկասի երկրների խորհրդարանների ներկայացուցիչները:

Ադրբեջանական պատվիրակության անդամ Վուգար Ռահիմզադեն հայտնել է, թե սեմինարը նվիրված է Խորվաթիայի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկերների խորհրդարանականների միջեւ համագործակցության խնդիրներին: Սեմինարին կմասնակցի նաեւ Խորվաթիայի նախագահ Ստիպե Մեսիչը:

Բաքվում անցյալ տարվա նոյեմբերին ՆԱՏՕ-ի այս ծրագրի շրջանակներում նախորդ՝ «Անվտանգությունը Հարավային Կոնկասում» թեմայով սեմինարին Հայաստանը չէր մասնակցել: Հակառակ խոստումների՝ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել էին անվտանգության երաշխիքներ տալ հայ պատվիրակներին: