Ինչպես հաղորդել է «Անադոլու» գործակալությունը, ԱՄՆ Կոնգրեսում սկսել է գործել Թուրքիայի հարցերով աշխատանքային խումբ: Խմբի նպատակն է աջակցել կոնգրեսականների եւ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների միջեւ հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաեւ ավելի արդյունավետ կերպով ներկայացնել Թուրքիայի շահերը ամերիկյան Կոնգրեսում:
Գործակալությունը նշում է, թե վերջերս Թուրքիայի հարաբերությունները իր դաշնակից Միացյալ Նահանգների հետ զգալիորեն վատթարացել են, ինչի պատճառներից մեկը Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած գործողություններն են:
Կոնգրեսի հայկական հարցերին սատարող խումբը գործում է 1995 թվականից: Հայկական հարցերին սատարող կոնգրեսականների թիվն այժմ ռեկորդային է՝ 145 մարդ: Հանձնախմբի համանախագահներն են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը: Իր գոյության տարիներին խումբը կարեւոր դեր է խաղացել Հայաստանին եւ Ղարաբաղին աջակցելու, Հայոց ցեղասպանության առնչությամբ ԱՄՆ դիրքորոշումը վերահաստատելու եւ հայանպաստ բազմաթիվ այլ հարցերում: