Օրվա իրադարձությունները

Տեղի կունենա կառավարության հերթական նիստը, որը կվարի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի մոտ խորհրդարանական ուժերի մասնակցությամբ կկայանա խորհրդակցություն՝ Սահմանադրության բարեփոխումների թեմայով:

Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների ասուլիսը:

Կկայանա խորհրդարանում ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության նիստը:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում տեղի կունենա ակնագործության խնդիրներին նվիրված ասուլիս:

«Մարիոտ-Արմենիա» հյուրանոցում կկայանա ԱՄՆ դեսպանատան ինտերնետային կայքի շնորհանդեսը:

Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի իրանական արվեստի մշտական ցուցահանդես: