Միխեիլ Սահակաշվիլին եւ Վիկտոր Յուշչենկոն առաջադրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

ԱՄՆ սենատորներ Հիլարի Քլինթոնը եւ Ջոն Մակքեյնը Խաղաղության Նոբերլյան մրցանակի համար առաջադրել են Վրաստանի եւ Ուկրաինային նախագահների թեկնածությունները:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, հունվարի 24-ին Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկինը եւ հանրապետական սենատորը համատեղ նամակ են հղել նորվեգական Նոբելյան ինստիտուտին:

Նամակում սենատորները ընդգծել են «երկու նախագահների պատմական դերը Վրաստանում եւ Ուկրաինայում», նրանց ցուցաբերած «առանձնահատուկ նվիրվածությունը խաղաղությանը»:

«Սահակաշվիլուն եւ Յուշչենկոյին Նոբելյան մրցանակ շնորհելը հույս կներշնչի բոլոր երկրներում խաղաղության համար պայքարող բոլոր մարդկանց», - ասված է նամակում: