Վիկտոր Յուշչենկոն մայիսին կայցելի Վրաստան

Ինչպես այսօր հաղորդել է «Կավկազպրես» գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն գալիք մայիսին պաշտոնական այցով կժամանի Վրաստան:

«Մենք այս հարցը քննարկել են նախագահ Սահակաշվիլու հետ: Ես նախատեսում եմ Վրաստան այցելել մայիսին», - Մոսկվայում հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յուշչենկոն:

Ուկրաինայի եւ Վրաստանի նախագահները կհանդիպեն այսօր Ստրասբուրգում, որտեղ նախատեսված են նրանց ելույթները Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացիկ նստաշրջանում: