Կիրակի օրը Հնդկաստանի Բանգալոր քաղաքում տեղի է ունեցել բողոքի ակցիա ի պաշտպանություն Վեդա փղի, որին իշխանությունները խոստացել էին փետրվարին ուղարկել Հայաստան:
Հնդկական մամուլի փոխանցմամբ, «Մարդիկ հանուն կենդանիների» հասարակական կազմակերպության բողոքի ակցիային եւ ստորագրահավաքին մասնակցել են տասնյակ մարդիկ, հիմնականում՝ երեխաներ:
Կազմակերպության ներկայացուցիչ Շարաթ Բաբուն հայտնել է, թե իրենք կապվել են Երեւանի կենդանաբանական այգու նախկին տնօրենի հետ, որը հաստատել է, թե 6-ամյա Վեդայի համար չեն ստեղծվել համապատասխան պայմաններ: Բացի այդ, Բանգալորի շոգ եւ խոնավ կլիմային սովոր կենդանին, հնդիկների կարծիքով, ուղղակի չի դիմանա Երեւանի ցրտաշունչ ձմռանը:
Հիշեցնենք, որ Վեդա փղին Երեւանի կենդանաբանական այգուն նվիրելու մասին խոստում էր տվել Հնդկաստանի արդեն նախկին վարչապետ Ատալ Բեհարի Վաջպայը՝ անցյալ տարի Հայաստան կատարած իր այցի ընթացքում: