Լեռնային Ղարաբաղի հարցը փետրվարին կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսում

Փետրվարին ԱՄՆ Կոնգրեսում Սենատի՝ Հարավային Կովկասում հակամարտությունների շուրջ քննարկումների շրջանակում կկազմակերպվի երկօրյա ֆորում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրով:

Ադրբեջանական «Ասսա-Ռադա» գործակալության փոխանցմամբ, ֆորումի կազմակերպիչներն են Ամերիկայի թուրքական համագումարը եւ Կոնգրեսում ԱՄՆ-Թուրքիա բարեկամության խումբը: