Այսօր Թբիլիսիում կստորագրվի Փոթի-Պորտ Կավկազ (Նովոռոսիյսկ) երկաթուղային լաստանավային բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը: Այդ նպատակով Վրաստան են ժամանել Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի տրանսպորտային նախարարությունների պատվիրակությունները:
Ըստ ռուսաստանյան «ԻՏԱՌ-Տասս» գործակալության, Հայաստանի տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը Թբիլիսիում կիրակի երեկոյան հայտարարել է, թե բավարարված է ուղիղ լաստանավային կապ բացելու մասին Ռուսաստանի եւ Վրաստանի որոշմամբ:
«Փոթի-Պորտ Կավկազը ավելի կարճ է Փոթի-Իլյիչեւսկ լաստանավային կապից եւ հնարավորություն է տալիս 30 տոկոսով իջենել բեռնափոխադրումների սակագները», - ասել է Անդրանիկ Մանուկյանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայ-վրացական գործարար ընկերակցության համանախագահ Վլադիմիր Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, թե մեկ լաստանավ արդեն ձեռք է բեռված, այժմ մտածում են երկրորդի ձեռք բերման մասին: Համաձայնագրով նախատեսված է, որ հունվարի վերջից երեք օրը մեկ լաստանավը Փոթիից Կավկազ նավահանգիստ կտեղափոխի 25 վագոն:
Թբիլիսիում կկայանա նաեւ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի տրանսպորտային նախարարությունների պատվիրակությունների հանդիպումը: «ԻՏԱՌ-Տասս»-ը, վկայակոչելով հավաստի աղբյուրներ, հայտնում է, թե կողմերը քննարկելու են չորս երկրների միջեւ երկաթուղային կոնսորցիում ստեղծելու հարցը:
«Ռուսաստանը պատրաստ է լուծել Աբխազիայում երկաթուղու վերաբացման տեխնիկական խնդիրները», - հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը:
Ըստ նրա, հիմնական քաղաքական խնդիրները, այսօրվա դրությամբ, լուծված են: Ինչ վերաբերում է անվտանգության խնդիրներին, երկաթգիծը շահագործող ընկերությունը կարող է ապահովել երթեւեկության անվտանգությունը:
Երկաթգծի վերագործարկումը կպահանջի 50 միլիոն դոլար: Ռուսական կողմը պնդում է, թե Սոչի-Սուխումի հատվածը վերանորոգված է, իսկ Օչամչիրա-Գալի եւ այնուհետեւ Վրաստանի սահման ձգվող հատվածը լիովին ավիրված է: