Արմեն Բայբուրդյանը նշանակվել է արտգործնախարարի տեղակալ

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը, չորեքշաբթի օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Բայբուրդյանին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին:

Մինչ այդ Արմեն Բայբուրդյանը Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր Հնդկաստանում: