Օրվա իրադարձությունները

Ազգային ժողովն այսօր որոշելու է Իրաք Հայաստանի զինվորական մասնագետների խումբ ուղարկելու հարցը:

Կկայանա բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը: Նախարարը խոսելու է բնապահպանական, բնօգտագործման վճարների առումով արված աշխատանքների, ընդերքի ոլորտում գործունեության՝ անօրինական հանքավայրերից գանձված տուգանքների մասին: Խոսք կլինի նաեւ ապօրինի ձկնորսության եւ եղեւնիների ու սոճիների հատման մասին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում կկայանա ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների հարցերով վարչության պետ Գագիկ Եգանյանի ասուլիսը: