Արտահերթ նստաշրջանը չի սկսվել

Նախագահ Քոչարյանի հրամանագրով՝ հաշվի առնելով 66 պատգամավորի նախաձեռությունը եւ ղեկավարվելով Սահմանադրությամբ, երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը դեռ չի բացվել, քանի որ ժամը 12-ի դրությամբ գրանցվել էր ընդամենը 43 պատգամավոր: Սկսել է աշխատել 3-ժամյա ժամանակացույցը. եթե ժամը 13-ին քվորումը չապահովվի, նստաշրջանը չի կայանա:

Նախաձեռնության հեղինակը անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն է: Արտահեթ նստաշրջանը պահանջվել է հրավիրել Խնայբանկի ավանդների վերադարձման հարցով:

Այս պահի դրությամբ գրանցվել են ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունը՝ գրեթե ամբողջ կազմով (խմբակցությունը, հիշեցնենք, գարնանային նստաշրջանից ի վեր բոյկոտում է օրինաստեղծ աշխատանքը), «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները եւ ՄԱԿ խմբակցության պատգամավորները:


Ռուզան Խաչատրյան