Կասպից ծովում ռուս-ադրբեջանական համատեղ զորավարժություններ չեն անցկացվելու

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքել է առաջիկայում Կասպից ծովում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նավատորմերի համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին մամուլում վերջերս տպագրված լուրը:

«Թուրանի» փոխանցմամբ, նախարարությունը հորդորել է լրատվամիջոցներին չտարածել ոչ հավաստի կամ չստուգված լուրեր:

Զորավարժություններ անցկացման մասին լուրը շաբաթասկզբին տպագրել էր ադրբեջանական «Զերկալո» թերթը` վկայակոչելով Ռուսաստանի կասպյան նավատորմի հրամանատար Յուրի Ստարցեւին: